«Նաիրիտի» աշխատակից, 48-ամյա Սիմոն Զարգարյանն օրեր առաջ մահացել է հիվանդանոցում՝ չկարողանալով վճարել վիրահատության համար անհրաժեշտ 100 հազար դրամը (մոտ 280 դոլար)։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք այսօր՝ նոյեմբերի 11-ին կառավարության շենքում հանդիպեցին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ։

Նրանց խոսքով՝ հիվանդ բանվորը ունեցել է 3 ամսվա չվճարած աշխատավարձ, ու երբ գործարանի ղեկավարությանը խնդրել է՝ վճարել անգամ մեկ ամսվա պարտքը, չեղյալ հայտարարելով մյուս 2 ամիսներինը, մերժում է ստացել: