Արդեն մի քանի տարի է Ռուսաստանը գոյությունը պահպանում է գազի եւ նավթի պաշարների շնորհիվ: Նոյեմբերի 11-ին Երեւանում այս մասին հայտարարել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:
«Արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանը նստած է նավթի ասեղի վրա, եւ դա շատ վատ է»,-ասել էնա`պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է լինելու Ռուսաստանի հետ, երբ ավարտվեն նրա նավթի եւ գազի պաշարները: «Մենք պետք է լրջորեն մտածենք այդ հարցի վերաբերյալ: Չէ ՞որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ ամենից շատ տուժեցին այն պետությունները, որոնց տնտեսության հիմնական մասն է կազմում հումքի արտահանում, այդ թվում նաեւ Ռուսաստանը: Իսկ այն պետությունները, որոնք ավելի շատ զբաղված են գիտելիք արտադրելով, ամենաքիչն են տուժել ճգնաժամից: Եւ մենք դրանից պետք է հետեւություններ անենք»,-ասել է Ռիժկովը:





























