ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը, քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է այսուհետ էլ պահպանել համագործակցության  առկա մակարդակը եւ զարգացնել այն: Հատուկ ուշադրություն է հատկացվել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, Արցախում կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման հարցերին: Նախագահը կարեւորել է ժամանակակակից տեխնոլոգիաների կիրառումը` այն համարելով տնտեսության զարգացման հիմնական պայմաններից մեկը: