Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի ներկայացուցիչները հաստատել են Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին մասնակցությունը : Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Քայրաթ Աբդրախմանովը՝ խորհրդարանում «կառավարական ժամի ընթացքում», հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք ստացել Ռուսաստանի Դաշնությունից՝ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչը կմասնակցեն, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների տեղակալների մասնակցությունը հայտագրված է: Մենք սպասում ենք, որ մյուսները եւս կհաստատեն իրենց մանսակցությունը»,-տեղեկացրել է Աբդրախմանովը:




























