Ռուսաստանն ու Թուրքիան ոչ միայն վերադարձել են հարաբերությունների նախաճգնաժամային վիճակին, այլեւ կարողացել են դրանց զարգացման համար նոր նպատակներ դնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները տեղի էին ունեցել մարտի 10-ին, Մոսկվայում:

«Ամենակարեւորը համարում եմ այն, որ մենք անցյալում ենք թողել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են մեր հարաբերությունների նորմալացումը, եւ մեր հարաբերությունները ոչ միայն վերադարձել են նախաճգնաժամային շրջանի մակարդակին, այլեւ դրանց զարգացման կոնկրետ նպատակներ են դրվել», -հայտարարել է դեսպանը: