Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության երիտասարդական թեւից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները բաժանել եւ խմել են նարնջի հյութէ դրանով իրենց բողոքը հայտնելով Նիդեռլանդների իշխանությունների գործողությունների դեմ: Այս մասին հայտնում է Ruptly-ն:

Ակցիան տեղի է ունեցել Իզմիրում՝ «Մենք ձեզ նախ կճզմենք, հետո ձեզ կխմենք» կարգախոսի ներքո: Նարինջն է ընտրվել, քանի որ Նիդեռլանդներում կառավարող Օրանա-Նասաունի թագավորական տան գույնը նարնջագույնն է:

Մարտի 12-ին Հոլանդիայի իշխանությունները Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայա Քայեին անցանկալի անձ են հայտարարել:

Նույն օրն ավելի վաղ Ամստերդամը չեղարկել է Ռոտերդամում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքի թույլտվությունը: Սրա հետ կապված Էրդողանը Նիդեռլանդներին անվանել է նացիզմի եւ ֆաշիզմի մնացուկ: Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն թուրք առաջնորդի արտահայտությունը խելացնոր է անվանել՝ նշելով, որ այն «բոլոր սահմաններն անցնում է»: