Շիրակի մարզում, մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Մայիսյան գյուղ տանող ճանապարհահատվածի 23-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen Jetta մակնիշի 34 ՍM 547 համարանիշի (վարորդ՝ ՌԴ քաղաքացի, ժամանակավորապես Գյումրիում բնակվող 60-ամյա Հենրիկ Մ.) և Toyota Camry մակնիշի 97 CG 777 համարանիշի (վարորդ՝ 31-ամյա Արկադի Ա.) ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդները եւ Volkswagen-ի ուղևոր 33-ամյա Բագրատ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։






























