Աստանայում սկսվել է Սիրիայի շուրջ բանակցությունների երրորդ փուլը։ Երեքշաբթի օրը՝ մարտի 14–ին, տեղի կունենա երկկողմ ու եռակողմ խորհրդակցությունների շարքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ներկա պահին ընթանում է Ռուսաստանի պատվիրակության հանդիպումը ՄԱԿ–ի ներկայացուցիչների հետ՝ Միլոշ Ստրուգարի գլխավորությամբ։ Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտյեւը։

Բացի այդ, ռուսական պատվիրակությունից մասնակցում են նաեւ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի բաժինների տնօրեն Սերգեյ Վերշինիննն ու Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ստանիսլավ Գաջիմագոմեդովը։