«Կոնգրես–ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու, «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորի Գրիգորյանը խախտել է օրենքը՝ նախընտրական պաստառները փակցնելով իր հիվանդանոցի պատերին։

NEWS.am–ի տեսախցիկը մարտի 14–ին ֆիքսել է, որ նախընտրական պաստառներ կան փակցված հիվանդանոցի ընդունարանի ապակիներին, դրամարկղի մոտ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի թույլատրվում բժշկական կենտրոններում պաստառներ փակցնել։

«Մենք արդեն զգուշացրել ենք կուսակցության գրասենյակին, որ պետք է հանվեն այդ պաստառները»,– ասաց նա։

Նշենք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորի Գրիգորյանը փակցրել է եւ իր, եւ դաշինքի նախընտրական պաստառները։