Բանակում կոռուպցիայի դեմ պայքարելու համար հարկավոր է առանձին աշխատանքային խումբ ստեղծել: Մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ նման խումբ հարկավոր է ստեղծել Վերահսկիչ պալատի կազմում, իսկ դրանում պետք է ներառված լինեն ընդդիմության ներկայացուցիչները: Դա կօգնի հետեւել բանակում կոռուպցիոն ռիսկերին եւ ժամանակին կանխել հնարավոր հանցագործությունները:



























