Հայաստանի իշխանություններին միջին դասը պետք չէ, նրանց պետք են նպաստառու մարդիկ եւ ընտանիքները: Մարտի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից պատգամավորի թեկնածու Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ հենց այդ պատճառով բնակչության շրջանում չեն կարող պահանջարկված լինել ազատ ձեռնարկատիրության գաղափարները: Որովհետեւ մարդիկ պետք է մտածեն նվազագույն սնունդի եւ գլխի վրա ծածկի մասին: «15-20 տարում մեզ մոտ այդպես էլ ձեռնարկատերերի դասակարգը չձեւավորվեց: Եվ ամենւին ոչ օբյեկտիվ պատճառներով: Ոչ այն պատճառով, որ տասնյակ հազարավոր հայեր բիզնես հիմնելուն անընդունակ են: Այլ որովհետեւ Հայաստանի իշխանությունները նրան թույլ չեն տվել զարգանալ: Նրանք ֆինանսապես անկախ մարդկանց կարիք չունեն: Նրանց պետք են նրանք, ում կարելի է նպաստներով պահել»,- նշեց Խաչատրյանը:
Այդ պատճառով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն առաջարկում է նվազագույն աշխատավարձը եւ թոշակները հասցնել գոնե ապրուստի նվազագույն մակարդակին: Իսկ մեկնարկային հավասար պայմաններ ստեղծելով՝ կարելի է նորից զարգացնել ազատական տնտեսությունը որպես ավելի արդյունավետ:




























