Հայաստանում պետք է ամբողջությամբ հրաժարվել պարտադիր կուտակային կենաթոշակային համակարգից։ Այս մասին մարտ 15–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ մարդկանց առանց այն էլ մի կերպ է բավականացնում գումարը՝ առաջին անհրաժեշտության ծախսերի համար, եւ շատ քչերը կարող են իրենց վերոնշյալ համակարգը թույլ տալ։ Այդ պատճառով էլ պետք չէ դրանք պարտադիր դարձնել։ Իսկ ստվերային տնտեսության կրճատման արդյունքում կենսաթոշակները, ինչպես նաեւ պետական ոլորտում աշխատավարձերը, կարելի է բարձրացնել 20 տոկոսով։ Դրա հետ մեկտեղ, «Ելք» դաշինքի հաղթանակի դեպքում պետական ապարատը կօպտիմալացվի։