Թերթը ներկայացնում է հոգեբան Կարինե Նալչաջյանի տեսակետը:
«Այս հարաբերական անդորրի պայմաններում անգամ դժգոհությունների կուտակման պրոցեսը ընթացքի մեջ է, որն արտաքինից չի երեւում: Մարդիկ ադապտացվում են՝ յուրաքանչյուրն իր ապրելու ձեւը գտնելով:
Մեկը հարմարվում է, մյուսը՝ բարոյական անկում է ապրում, բայց համընդհանուր դժգոհությունը կարող է կուտակվել-կուտակվել, չերեւալ եւ մեկ էլ հանկարծ պոռթկալ: Եթե լավ կազմակերպող առաջնորդներ են լինում, կարող է պոռթկալ»,- ասել է հոգեբանը եւ հավելել. «Այնպես որ, եթե նայում ենք եւ աչքի համար նկատելի ալեկոծումներ չեք տեսնում՝ դեռ ոչինչ չի նշանակում»:




























