«Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» այսօր՝ մարտի 15–ին, ընտրողների հետ հանդիպմանը գինի է հյուրասիրել ներկաներին։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ կուսակցության ներկայացուցիչներն այսօր իրենց նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել են, որ գինի են հյուրասիրում, քանի որ այսօր Սողոմոն Թեհլերյանը սպանել է Թալեաթ փաշային։
Նշենք, որ 1921թ.–ին Սողոմոն Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին եւ ձերբակալվել։ Սակայն հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։




























