«Մենք բոլոր քաղաքական գործընթացներին մասնակից ենք լինելու»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հյատարարել է «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին:
«Մեր քաղաքական պլատֆորմը մատչելի կլինի նոլորին, ովքեր արձագանքեն ապա բոլորի հետ մենք կարող ենք համագործակցել»,-ասել է Փոստանջյանը:
Նա մեկնաբանել է, թե ինչու են կուսակցության կարգախոսը ընտրել «դեպի Արարատ»-ը:
««Դեպի Արարատ» ասելով՝ նկատի ունենք համախմբում, վերադարձ դեպի ակունքները եւ համախմբում հայրենիքի շուրջ, համախմբումը ենթադրում է մասնակցություն բոլոր քաղաքական գործընթացներին»,ասել է կուսակցության հիմնադիրը:
Նա նշել է, որ իրենց են միացել «Ժառանգության» մի շարք անդամներ:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը լքեց «Ժառանգությունը», երբ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց միանալ Օհանյան-Օսկանյան դաշինքին: Փոստանջյանը դժվարացել է նշել՝ երբեւէ կհամագործակցի «ժառանգության» հետ:



























