ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան լրատվամիջոցներն իր դեմ անազնիվ արշավ են վարում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Հնարավոր է՝ ոչ մեկի մասին նման քանակությամբ անազնիվ նյութեր հրապարակվել, որքան իմ դեմ»,- Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

Նա հիշատակել է Washington Post պարբերականը, ինչպես նաեւ ABC, CBS, CNN հեռուստակայանները: Ըստ նրա՝ սրանք ցանկացած դեպքում բոլոր լուրերը բացասական կողմով են ներկայացնում: