Այսօր վախից արդեն Ծառուկյանին ասում են հանկարծ ժողովրդին ոչ մի բան խոսք չտաս: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Արթիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Գնում եք ընտրության, ընտրում եք նրան, ում հավատում եք, այսօր վախից արդեն Ծառուկյանին ասում են՝ հանկարծ ժողովրդին ոչ մի բան խոսք չտաս, մեկը օգնության կարիք ունի, հիվանդի, լույսի, մեկը ջրի, մեկը դեղի կարիք ունի, ասում եմ՝ այ մարդ, ես բարեգործ մարդ եմ, ժողովրդի ցավը տանեմ, դրա համար հիմա ասում եմ՝ գնացեք թեկնածուների մոտ: Ասում են՝ Ծառուկյան, քեզ նկարում ենք, դատի ենք տալու, որ ժողովրդին ուզում ես օգնես, տեսեք վախից ինչ են անում»,-հայտարարել է Ծառուկյանը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը, ըստ որի, Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաեւ մատուցել կամ խոստանալ ծառայություններ:
Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ին հայտնել էր, որ նման խոստումներ տալը օրենսդրության խախտում է. «Դա օրենքի խախտում է, եւ դրա վերաբերյալ մենք արդեն իրազեկել ենք նրանց, որպեսզի դադարեցվի եւ հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում»:
(2).jpg)

(1).jpg)
(2).jpg)




























