Գյումրեցի պատանի սամբիստներն այսօր` մարտի 16-ին, եկել էին «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավին` հանդիպելու դաշինքի առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ ֆինանսավորում խնդրելու:
NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ մոտ մեկ տասնյակ սամբիստներ հանդիպման էին եկել իրենց մեդալներով եւ պատվոգրերով:
«Պարոն Ծառուկյան, օգնեք սամբիստներին, պարոն Ծառուկյան, ֆինանսավորեք գյումրեցի սամբիստներին»,- բացականչում էին սամբիստները:
Մի քանի անգամ սամբիստները փորձեցին իրենց խնդրի մասին տեղեկացնել ՀԱՕԿ նախագահին, սակայն նա այդպես էլ նրանց չլսեց:
Ավելի ուշ, մեր թղթակցի հետ զրույցում սամբիստները նշեցին, որ իրենց գումար է պետք Եվրոպա մեկնելու եւ առաջնության մասնակցելու համար, սակայն ոչ ոք իրենց չի աջակցում այդ հարցում:



























