Ջրառատ գյուղի միջադեպը ծայրահեղ բացասաբար կազդի Հայաստանում քաղաքական մշակույթի վրա։ Մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններն ամենեւին էլ աշխարհի վերջը չեն։ Դրանցից հետո կյանքը կշարունակվի, կլինեն նաեւ այլ ընտրություններ, որոնց վրա կատարվածը բացասաբար կազդի, եթե այն արմատախիլ չարվի։

«Կատարվածն անթույլատրելի ու դատապարտելի երեւույթ է։ Նման բանը պետք է արմատախիլ անել։ Իշխանությունների պարտականությունն է պարզել ու պատժել մեղավորներին եւ կանխել նման դեպքերն ապագայում, չէ որ խոսքը մարդկանց կյանքի ու առողջության մասին է»,-ասել է Շայգելդյանը։

Նա հավելել է, որ նման միջադեպ եղել են ոչ միայն Ջրառատ գյուղում, այլեւ այլ վայրերում եւ ամենավատն է, որ դրան մասնակցում է երիտասարդությունը։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ջրառատ գյուղում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչը զինված հարձակում է գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցչի վրա։ Մարտի 14-ին տեղի է ունեցել եւս մեկ միջադեպ։ Քրեական գործ է հարուցվել։