Մենք արձանագրում ենք, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով: ՀՀԿ գործադիր մարնի նիստից հետո լրագրողների հետհանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցին:
«Երկու պետությունների նախագահները հանդես եկան Արցախի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարաությամբ, որտեղ անթույլատրելի էր համարվում խնդրի լուծումը ռազմական ճանապարհով, որտեղ հղում էր արվում Մինսկի խմբի ձեւաչափի հիման վրա խնդրի հանգուցալուծումը: Մենք արձանագրում ենք, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով: Ընդհանուր տարածաշրջանային զարգացումների հետ կապված կա փոխըմբռնում»:
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին աջակցել, երբ դրանք սկսվեն, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացմանը, Շարմազանովն ասել է. «Օրեր առաջ նախագահն էլ էր անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի դերին, սառեցված կոնֆլիկտներին, սահմաններին, եւ, բնականաբար Լավորվն էլ իր դիրքորշումն է արտահայտել: Նոր բան չկար: Մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից ենք, ունենալ կանխատեսելի հարեւան ու նրա հետ ավելի երկարաժամկետ հարաբերություններ կառուցել, միայն մեր շահերից է բխում, բայց այսօր մեզ համար Թուրքիան կանխատեսելի չէ, քանի չի վավերացնում արձանագրություններն առանց նախապայմանների, զարգացում չի կարող լինել»,-ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ որեւէ պետության հետ պատրաստ չեն ազգային արժանապատվության հաշվին հարաբերություններ կարգավորել:



























