Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Պետդումային առաջարկում է արձանագրային կարգադրություն ընդունել՝ ստուգելու համար «Ազատություն ռադիոկայանի» եւ «Ամերիկայի ձայնի» գործունեության համապատասխանությունը ռուսաստանյան օրենսդրությանը, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեին առաջարկում եմ արձանագրային կարգադրություն ընդունել եւ ստուգել ՌԴ օրենսդրությանը այնպիսի ընկերությունների գործունեության համապատասխանությունը, ինչպիսիք են «Ազատություն ռադիոկայանը» եւ «Ամերիկայի ձայնը», որոնք ունեն ռուսական ծառայություններ»,- ուրբաթ Պետդումայի նիստում ասել է Զատուլինը:
Նա նշել է, որ նման քայլը պատասխան կլինի ԱՄՆ սենատոր Ջին Շահինի կողմից ներկայացված՝ արտասահմանյան գործակալների գրանցման արդիականացման մասին օրինագծին:
«Սենատորն օրինագծի ներկայացումն ուղղակի բացատրում է Russia Tоdаy հեռուստաալիքի կողմից առկա՝ ամերիկյան ժողովրդին ռուսական քարոզչությամբ գայթակղելու սպառնալիքով»,- ասել է Զատուլինը:




























