Գեղարքունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանից այսօր`մարտի 17-ին, մարտունեցիները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է բանակի սպայական կազմը վարձով ապրում, եւ ինչ է անում պետությունը այդ հարցին լուծում տալու համար:

«Իմ որդին 10 տարի է ծառայում է Պաշտպանության բանակում, ունի 2 անչափահաս երեխա, Ստեփանակերտում ամսական 70-80 հազար դրամ վարձ է տալիս, եւ սա ավելի թանկ է, քան Մարտունիում: Պարոն Վարչապետ, ինչքանո՞վ է ճիշտ, որ Պաշտպանության բանակի սպան ապրում է վարձով»,-վարչապետին դիմեց Մարտունիի բնակիչներից մեկը:

Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իսկապես ճիշտ չէ, եւ դրա համար օրենքի փոփոխությունը բավարար չէ. «Պիտի աշխատենք, որ հարստանանք ու այս հարցին լուծում տանք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 17-ին,  Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում: