Արարատյան դաշտում դեռեւս ֆիլոքսերայով հիվանդ 3 հա այգիներ կան։ Այդ մասին այս տեղեկացրեց գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Սակայն նա դժվարացավ պատասխանել, թե ֆիլոքսերայի տարածումը ինչ հետեւանքներ կունենա։ «Վատագույն դեպքում ընդհանրապես ոչ մի այգի  չի մնա՝ բոլորը կոչնչանան։ Լվագույն դեպքում՝ հիվանդությունը կտարածվի շատ դանդաղ կամ կմեկուսացվի։ Ամեն ինչ Աստծո կամքին է»,- ասաց Ա. Հարությունյանը։ Նրա կարծիքով՝ առնվազն 600 մլն դոլար է հարկավոր այգիները հիմնովին փոխելու համար, որը սակայն երբեք չենք ունենա։ Այդ գումարից 300 մլն դոլարը անհրաժեշտ է տնկիները փոխելու, իսկ 300 մլն դոլարը՝ գյուղացիների վնասները հատուցելու համար։