Կառավարությունը չի կարող միանգամից լուծել մարդկանց խնդիրները, բայց քայլեր են արվում: Այդ մասին Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ Կարապետյանի, իրականում վերջին երկու ամիսներին Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում էական աճ է գրանցվել, բայց դա հասարակությունը չի զգում իր մաշկի վրա:
«Մենք պիտի այնքան աշխատենք, որ գանք մի կետի, որ հաջորդ օրը դա բերի կյանքի որակի փոփոխության: Հողը երբ շատ չոր է ըլնում, երկար ժամանակ պտի ջրես, որ կակղի, սերմը գցես, բերք տա: Այ հիմա մենք այդ խնդիրն ենք լուծում»,- ասել է վարչապետը՝ հավելելով, թե այս տարվա վերջից արդեն մարդիկ դրական տեղաշարժ կզգան իրենց կյանքում:
«Մինչև մեր բյուջեն չլցնենք, աշխատատեղ չստեղծենք, մեր հոգսերը չենք կարողանա հոգալ: Պիտի ռեգույար աշխատենք: Եթե դուք սպասում եք, որ ես պիտի ասեի՝ վաղը բոլոր հարցերը կլուծվեն և ձեր ստարտային աշխատավարձը կբարձրանա, ոչ, բայց ես չեմ ասում, որ դա չի լուծվի»,- նշել է վարչապետը:
Արդյոք արդարացված է, որ թե 60 հազար դրամ ստաոցողները,թ ե ավելի բարձր ստացողները վճարեն բանակի հազար դրամները, հարցին էլ Կարապետյանը պատասխանել է. «Իդեալական լուծում, որի դեպքում մարդ չի լինի, որը դժգոհ լինի, չի լինելու: Մեր ազգը շատ ունիկալ ազգ է, մեկ-մեկ չափից դուրս բարդ: Քննարկել ենք, կռիվ ենք արել, հիմա երեք ամիս հետո խի՞ եք այդ հարցը բարձրացնում»:




























