Ապրիլի 2-ից հետո կառավարության կազմում ռադիկալ փոփոխություններ չեն սպասվում: Այս մասին այսօր` մարտի 19-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը`պատասխանելով ընտրողներից մեկի հարցին, թե արդյոք Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը շարունակելու են աշխատել ընտրություններից հետո:

«Հայրենասեր թիմ է ձեւավորվել, որը ձեռքը միշտ պուլսի վրա է պահում: Իհարկե, կառավարման փորձի պակաս ունեն, սակայն,իրենց ամենօրյա աշխատանքով լրացնում են այդ բացը: Ապրիլի 2-ից հետո ռադիկալ փոփոխություններ չեն լինելու, մենք շարունակելու ենք աշխատել եւ առաջին հերթին աշխատելու ենք մեզ վրա, ձեր նշած նախարարների համար հանգիստ եղեք»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավն է  իրականացնում Լոռու մարզում: