Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը լքել է Կահիրեի զինվորական հոսպիտալը եւ վերադարձել է Հելիպոլիս շրջանում գտնվող իր տուն: Այս մասին հայտնել է Youm7 պարբերականը՝ վկայակոչելով Մուբարաքի ընտանիքին մոտ աղբյուրներին:
Նրա որդին՝ Համալ Մուբարաքը, եւ կինը՝ Սյուզան Սաբեթը, նրան ուղեկցել են հատուկ ավտոմեքենայով:
Ավելի վաղ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հավանություն է տվել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ազատելու որոշմանը: Այս մասին հայտնել էր նրա փաստաբանը:
Մարտի սկզբին դատարանը Մուբարաքին անմեղ է ճանաչել 2011 թվականի ապստամբության ժամանակ ցուցարարների սպանության համար:




























