«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը կարծում է, որ 2011 թ. հունվարի 1-ից, երբ վթարների դեպքում կսկսվի պարտադիր ավտոապահովագրության հատուցումների տրամադրումը, ՀՀ ճանապարհային ոստիկանությունը կարող է խոչընդոտ դառնալ։
Նրա խոսքով՝ որեւէ փաստաթղթով ամրագրված չէ, թե ճանապարհային ոստիկանության աշխատակիցները երբ պետք է ժամանեն վթարի վայր։
Այսօր Երեւանում օրական 7-12 պատահար է գրանցվում, իսկ երբ պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքը ուժի մեջ մտնի, ապա «գրանցվող» վթարների թիվը, ըստ Հովհաննիսյանի, մի քանի անգամ կմեծանա։ «Հետաքննության բաժնի տեսուչները այսօրվա ռեսուրսներով չեն հասցնի այդ բոլոր վթարները գրանցել եւ չափագրել։ Հունվարին, երբ ձյունն էլ կգա՝ կարող եք տեսուչին էլ չսպասել»,- ասաց Հովհաննիսյանը։



























