Ամերիկայն կառավարության ֆինանսական օժանդակությամբ Հայաստանում իրականացվող CAPS ծրագիրը կդադարեցվի՝ ծրագրի ժամկետը լրանալու կապակցությամբ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Նրա տեղեկացմամբ՝ USAID-ն առաջիկա 3 տարիներին կիրականացնի այլ ծրագրեր, որոնցից խոշորագույններն են լինելու ձեռնարկությունների աջակցման ծրագիրը եւ առողջապահական ոլորտին վերաբերող ծրագիրը։ Ըստ նախարարի՝ այստեղ խոսք է գնում մի քանի տասնյակ միլիոն դոլարների մասին։

Ն. Երիցյանն ասաց նաեւ, որ USAID-ն արդեն մրցույթ է հրավիրել՝ նոր ծրագրերի իրականացման նպատակով։ Ծրագրի ղեկավարի ընտրության հարցում կկարեւորվի նաեւ կառավարության կարծիքը։