Իտալիայի ոստիկանությունը Վենետիկում ռեյդի արդյունքում կալանավորել է չորս մարդու, որոնց կասկածում են ծայրահեղական իսլամիստական խմբավորմանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնում է BBC-ն։
Ոստիկանների տվյալներով երեք ձերբակալվածները մեծահասակ են, նրանց սեռը չի նշվում։ Չորրորդ ձերբակալվածը աղջիկ է, նրա տարիքը նույնպես չեն նշում։
Չորս կասկածյալներն էլ Կոսովոյից են, նրանք ունեն Իտալիայում բնակության իրավունք։ Երեքի նկատմամբ արդեն հետաքննություն է սկսվել։ Նրանցից երկուսը սպասավոր էին աշխատում։
Վենետիկի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել 12 հասցեներով, որոնցից 10-ը՝ քաղաքի կենտրոնում։ Կասկածյալներին հետեւել են մի քանի ամիս ու հանգել այն եզրակացության, որ նրանք ծրագրում են միանալ Սիրիայի ջիհադականներին։
Ոստիկանության հաղորդագրությամբ՝ նախօրեին կազմակերպված ռեյդը արագացրել են, քանի որ մտավախություններ կային, որ Վենետիկում նույնպես կկազմակերպվի հարձակում՝ լոնդոնյան հարձակման նման։




























