Ֆրայնբուրգում 19-ամյա ուսանողուհու սպանությունից հինգուկես ամիս հետո դատախազությունը պաշտոնակաան մեղադրանք է առաջադրել ենթադրյալ հանցագործին՝ փախստական Հուսեյն Կ․-ին։ Դատական գործը վարելու է անչափահասների գործերով դատարանը, քանի որ մեղադրյալի ճշգրիտ տարիքը պարզել չի հաջողվել, հայտնում է DW–ն։

Հուսեյն Կ․-ն  հավաստիացնում է, որ 17 տարեկան է, չնայած փորձաքննությունը վկայում է այն մասին, որ հանցագործության պահին նա առնվազն 22 տարեկան է եղել։ Դատարանն այնուամենայնիվ կարող է դատավարության ընթացքում որոշել  գործը քննել մեծահասակների մասին օրենսդրությամբ։ Այդ դեպքում Հուսեյն Կ․-ին սպառնում է ցմահ բանտարկություն, մինչդեռ որպես անչափահաս՝ առավելագույնը 10 տարվա ազատազրկում է նախատեսված։ Միայն ծանր դեպքերում են անչափահասներին 15 տարով ազատազրկում։

19-ամյա ուսանողուհու վրա հարձակվել էին, երբ նա հեծանվով տուն էր վերադառնում երեկույթից։ Քննության տվյալներով հանցագործը խեղդել է նրան, բռնաբարել, իսկ հետո անգիտակից վիճակում աղջկան նետել գետը, որտեղ նա խեղդվել է։ Նրա մարմինը հաջորդ առավոտյան են հայտնաբերել։ Հանցագործության վայրում մնացած նյութական ապացույցների ու տեսախցիկների տեսագրությունների վերծանելու միջոցով հաջողվել է գտնել հանցագործի հետքը՝ նա Աֆղանստանից է , փախստական։ Նրան ձերբակալել են հանցագործությունից յոթ շաբաթ հետո։

Ֆրայնբուրգում ուսանողուհու սպանությունը բուռն բանավեճեր էր առաջացրել փախստականների թեմայով։