Հայաստանի կառավարությունը պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հետ աշխատում է շքեղության հարկի մասին օրենքի նախագծի լրամշակման վրա:
NEWS.am-ի թղթակցին օրինագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը հայտնեց, որ այժմ ինքն ու գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնեցնում են հարկի չափը եւ օրենքի գործողության մեխանիզմները: «Առաջիկայում մենք կավարտենք փաստաթղթի լրամշակումը եւ այն խորհրդարանի օրակարգ կմտնի արդեն փետրվարին», - նշեց պատգամավորը:
Այսպիսով, հարկատեսակի դեմ հանդես եկած գործարար-պատգամավորների հույսերը, թե օրինագիծը կմոռացվի չարդարացան: 2011թ. փետրվարին խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում:
Նշենք, որ Վիկտոր Դալլաքյանը շքեղության հարկի մասին օրենքի նախագիծը մշակել էր մի քանի ամիս առաջ: Այն դարձել էր հայրենի օլիգարխների դժգոհության պատճառ, թեեւ փաստաթղթում առաջարկվում է այդ հարկից գոյացած միջոցներն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը: Սակայն հայ գործարարներն աչքի ընկան ագահությամբ: Անսպասելիորեն, Դալլաքյանի առաջարկին կառուցողական մոտեցավ Կառավարությունը, որն անցավ համատեղ ջանքերով նախագիծը լրամշակելու գործին:





























