Արցախի Հանրապետության մայրաքաղաքը` Ստեփանակերտը, զարդարվել է ծաղկող ծառերով: Մեկ տարի առաջ` ապրիլի 2-ի գիշերը, Արցախի ժողովուրդը ցնցվեց Ադրբեջանի ոտնձգությունից, որն աննախադեպ էր հրադադարի կնքվելուց ի վեր: Խաթարված խաղաղությունը վերականգնվեց միայն ապրիլի 5-ին (ֆոտոռեպորտաժ):

Այդ օրվա հետ կապված հատուկ միջոցառումներ չեն նախատեսվում, չնայած բոլորը` զոհերի հարազատները, զանգվածային գնդակոծությունների հետեւանքով վիրավորվածները, տուժած ընտանիքները, գույքից զրկվածները, եւ նրանք, որոնց ողբերգությունն ուղղակի կերպով չի առնչվել, կհիշեն այդ օրերի իրադարձությունները:

Սակայն արցախցիների դեմքին ժպիտ է, իսկ Ստեփանակերտի փողոցներում` շատ երեխաներ: Եւ ծաղկող ծառեր: