Բուրյաթները սգում են անհայտ անձանց կողմից կտրված կեչու համար, որը աճում էր Բայկալի մոտ՝ Կրիա սրբազան լեռան գագաթին։ Բարբարոսներին չեն գտել, բայց նրանց արդեն անիծել է տեղի շամանը, հայտնում է Newsru.–ն։
Ըստ առասպելների, հազարավոր տարիներ առաջ Բայկալ լճի խորքերում մի մեծ կրիա էր ապրում, որը եղել է խաղաղության, բարության ու սիրո խորհրդանիշը, նաեւ պահպանել սպիտակ մարգարիտը, որը Բայկալը պաշտպանում էր մութ ուժերից ու Սեւ շամանից։ Շամանի հետ մենամարտից հետո Կրիան սկսել էր պահպանել նաեւ չարիքի սեւ մարգարիտը, եւ որպեսզի այն երբեք մարդկանց վնաս չտա, կոտրել էր այն ու վայրկենապես լեռան վերածվել։ Այդ լեռան վրա աճած կեչին համարվում էր կյանքի խորհրդանիշը։
Ծառը հատելու փաստով արդեն վարչական գործ է հարուցվել, բայց մեղավորներին գտնել չի հաջողվել։
Շաման Դենիս Իլգեեւը խուլիգաններին անիծել է․ «Եթե կտրողը տղամարդ է եղել, նա երբեք սերունդ չի ունենա։ Նրա տոհմը կչորանա։ Նա կարող է վթարի ենթարկվել կամ էլ որեւէ այլ իրվիճակում հայտնվել, որից կտուժի»,- կանխատեսել է Իլգեեւը ՆՏՎ հեռուստաալիքի եթերում։


























