Բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյին ԱՄՆ-ում ծանր վիճակում հոսպիտալացրել են, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եվգենի Ալեքսանդրիին հոսպիտալիզացրել են ծանր վիճակում, մանրամասների մասին առայժմ չեմ կարող խոսել»,- ասել է բանաստեղծի կինը՝ Մարիա Նովիկովան։ Նա ճշգրտել է, որ խոսքը պլանային բուժզննման մասին չէ։
Հիշեցնենք, որ Եվտուշենկոն 84 տարեկան է։ Նա ծնվել է երկրաբան ու սիրողական բանաստեղծ Ալեքսանդր Գանգնուսի ընտանիքում, Իրկուտսկի շրջանում։
Նրա առաջին գիրքը՝ «Ապագայի հետախույզները» լույս է տեսել 1952-ին։ Այդ նույն թվականին նա դարձել է ԽՍՀՄ Գրողների միության ամենաերիտասարդ անդամը։ 1963-ին նրա թեկնածությունն առաջադրվել է Նոբելյան մրցանակաբաշխությունում։ Ավելի քան 150 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանված են տարբեր լեզուներով։ 1991-ից սկսած ապրում է ԱՄՆ-ում։



























