Թերթը հայտնում է, որ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը հերքել է իր պաշտոնանկության մասին լուրերը:
«Ես հետազոտության համար պարզապես մի քանի օրով մեկնել էի Մոսկվա, իսկ կիրակի օրն արդեն եղել եմ հանրապետությունում: Այս պահին գտնվում եմ աշխատավայրում եւ նորմալ աշխատանքային գրաֆիկով աշխատում եմ»,- անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, թե ինքը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել՝ ասել է Վազգեն Խաչիկյանը:
Նշենք,որ ըստ հայաստանյան լրատվամիջոցների՝ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր սկսել Խաչիկյանի գլխավորած գերատեսչությունում եւ խոշոր խախտումներ հայտնաբերել, ինչից հետո կտրուկ վատացել էր Խաչիկյանի առողջական վիճակը:




























