Բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն 85 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նրա մտերիմ ընկեր Միխայիլ Մորգուլիսը:
«Հինգ րոպե առաջ Եվգենի Ալեքսանդրովիչը հավերժություն ուղեւորվեց»,- ասել է նա
Բանաստեղծը, իր վերջին ցանկության համաձայն, կհուղարկավորվի Պերեդելկինոյում:
Մարտի 31-ին նա ծանր վիճակում հոսպիտալացվել է: Նրա կինը՝ Մարիա Նովիկովան, հրաժարվել է մանրամասներ հրապարակել:
Եվտուշենկոն ծնվել է 1932 թվականի հուլիսի 18-ին: Նա իր առաջին բանաստեղծությունը հրապարակել է 1949 թվականին: Երեք տարի անց լույս է տեսել նրա առաջին՝ «Ապագայի հետախույզները» ժողովածուն: Այդ ժամանակ էլ նա դարձել է ԽՍՀՄ Գրողների միության ամենաերիտասարդ անդամը: Նա 1991 թվականից ԱՄՆ-ում էր բնակվում:



























