Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն «խաղաղության ու ազատությունների պահապան» է անվանել, հաղորդում է Reuters-ը:
«Մենք խաղաղության պահապանն ենք, մենք ազատությունների պահապանն ենք», - հայտարարել է Թուրքիայի նախագահը Դիարբեքիր քաղաքում իր ելույթի ժամանակ:
Թուրքիայի առաջնորդը փորձում է ստանալ քուրդ ազգաբնակչության աջակցությունը` նախագահին նոր, ընդլայնված լիազորություններով օժտելու հանրաքվեի նախօրեին:
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն նախատեսված է սույն թվականի ապրիլի 16-ին:




























