Թերթի տեղեկություններով՝ ՀՀ վերահսկիչ պալատն Աշխատանքի եւ սոցիալական ապահովության ծառայությունում վերջերս իրականացված ստուգումների ժամանակ այլ խախտումների հետ մեկտեղ՝ հայտնաբերել է նաեւ մահացած մարդկանց մի մեծ ցուցակ, որոնց անունով երկար ժամանակ կենսաթոշակ է հատկացվել: Բնականաբար, կենսաթոշակները անդրշիրիմյան աշխարհ չեն «փոխանցվել», այլ ուղղորդվել են կոնկրետ պաշտոնյաների, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի գրպանները: Եւ այն, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ստուգումների ժամանակ Վ. Խաչիկյանը սրտի նոպա է ունեցել, պայմանավորված է հենց այդ ցուցակի բացահայտմամբ:
Հիշեցնենք, որ ՎՊ կատարած ստուգումներից հետո ՀՀ կառավարությունն այդ գերատեսչությունում փակեց վճարումների ծառայությունը եւ կենսաթոշակառուները պետք է հաշվեհամար ունենան եւ թոշակները ստանան քարտային համակարգով:





























