ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունը «սարսափելի» է անվանել, հայտնում է Reuters–ը։ Թրամփը նշել է, որ դա «սարսափելի բան է․․․ ամբողջ աշխարհում սարսափելի բաներ են տեղի ունենում»։
Նշենք, որ պետերբուրգյան մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով պաշտոնական տվյալներով զոհվել է 10 մարդ, որոշ լրատվամիջոցների հայտնում են 14 զոհերի մասին, 37 մարդ էլ վիրավորում է ստացել։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիտարկում է ահաբեկչության վարկածը։ 2 մարդու նկատմամբ հետախուզություն է հայտարարվել։


























