Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով վերջին տվյալներով 11 մարդ է զոհվել, 45 մարդ էլ հիվանդանոցներում է գտնվում։ Նման տվյալներ է ներկայացրել Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը, փոխանցում է Ինտերֆաքսը։
Պետերբուրգ է մեկնել ԱԴԾ-ի, ՆԳՆ-ի ու ԱԻՆ-ի մասնագետների խումբը՝ հետաքննությանն աջակցելու համար։ Ահաբեկչության կազմակերպիչներին ու իրականացնողներին որոնում են։
Ավելի վաղ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտնել էր 10 զոհերի մասին, իսկ լրատվամիջոցները՝ 14։


























