Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչության զոհերի հիշատակին, հայտնում է RNS-ը։
Փարիզում Էյֆելյան աշտարակի լույսերը ավանդաբար մարում են կամ էլ տվյալ երկրի դրոշի գույներով լուսավորվում՝ ահաբեկչության զոհերի հիշատակին։ Եվ այսպես Էյֆելյան աշտարակի լուսավորությունը փոխվել էր Լոնդոնում, Օռլանդոյում ու Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն սոցցանցերում քննադատությունների է ենթարկվել այն բանից հետո, երբ Էյֆելյան աշտարակի լույսերը չեն մարել ապրիլի 3-ին՝ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության օրը։
Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում գնացքի վագոններից մեկի պայթյունի հետեւանքով զոհվել էր 14, վրիրավորվել 49 մարդ։ Մեկ այլ կարանում էլ հայտնաբերվել ու վնասազերծվել է եւս մեկ պայթուցիկ սարք։ Քնչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՔՕ «Ահաբեկչություն» հոդվածով։




























