«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները մահապատժի են ենթարկել Մոսուլի ավելի քան երեսուն բնակիչների՝ քաղաքի արեւմտյան մասից փախուստի դիմելու փորձի համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է իրաքյան բանակի գնդապետ Ահմեդ ալ Ջաբուրին։ Զինվորականի խոսքով բոլոր սպանվածները տղամարդիկ են։

«ԻՊ ահաբեկիչները նրանց մարմինները թողել են փողոցներում՝ բնակչությանը վախեցնելու համար»,- ասել է զինվորականը։