Հնգամյան անդորրից հետո Սոմալիի ծովահենները նորից ակտիվացրել են իրենց ավազակային գործունեությունը։ Միայն մարտին նրանք երեք հարձակում են իրականացրել առեւտրային նավերի վրա, ընդ որում այդ նավերից մեկի անձնակազմը մինչեւ հիմա գերեվարության մեջ է։

ՄԱԿ-ի թմրադեղերի ու հանցավորության հարցերով վարչությունը նախազգուշացնում է, որ Սոմալիի ափերի մոտ ծովահենության սպառնալիքը չի վերացել ու զգոնության կոչ է անում։ Ժամանակավոր անդորրը բացատրվում էր տարբեր երկրների, ռազմածովային ուժերի, նավատերերի ու Սոմալիի ազգային անվտանգության ուժերի համատեղ գործողության հաջողությամբ։ ՄԱԿ վարչության աջակցությամբ քրեական պատասխանատվություն են կրել արդեն 1300 ծովահեններ։

ՄԱԿ-ի տվյալներով, ծովահենությունը լավ հարթված բիզնես է, որը հսկայական եկամուտներ է բերում՝ փրկագների տեսքով։