Հայկական դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին մոտենում է 360-ին։ Այսօր «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում վաճառվել է 2,73 մլն դոլար՝ 361,47 միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 361 դրամ։

Հիշեցնենք, որ երեկ միջին փոխարժեքը կազմել է 1դոլար/ 362,34 դրամ։