Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 16-ին ընդունել է իսպանական OHL ընկերությունների խմբի ներկայացուցիչներին։
Հյուրերը վարչապետին են ներկայացրել OHL ընկերությունների խմբի գործունեության հիմնական ուղղությունները և շինարարության ոլորտում կուտակած փորձը։
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են ճանապարհաշինության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ընկերությունների խմբի մասնակցությանն առնչվող հարցեր։





























