Վրոցլավում ավանդական լեհական ուտեստների ցուցակում են հայտնվել տեղացի հայերի երկու ուտեստներ։ Ցուցակը կազմվում է Լեհաստանի Գյուղատնտեսության նախարարության համար։

Ընտրելիս հիմք են ընդունել բաղադրատոմսերը, որոնք օգտագործում է հայ համայնքը Օբորնիկի-Սեկյոնսկե քաղաքում։ Հայերը Լեհաստանում բնակվում են արդեն մի քանի դար, ուստի նրանց ուտեստները գրեթե տեղական են՝  հորթի մսով ապուրն՝ խմորի գնդիկներով եւ կուլիչը։

«Չնայած լեհերի հետ ձուլմանը՝ հայերը կարողացել են պահպանել մշակույթի ու խոհանոցի ինքնուրույնությունը՝ պահպանելով հայ նախնիների հիշատակը։ Խմորի գնդիկներով ապուրը պատրաստվում է շերտերով, իսկ կտորներում դնում են հորթի միսը։ Խմորագնդերից մեկը մյուսներից երկու անգամ մեծ պետք է լինի եւ կոչվում է «դովլաթ» (երջանկություն) –ում այն բաժին կընկնի, նա էլ բախտավոր կլինի։ Կուլիչը հայերը թխում են թթխմորով եւ քրքում ավելացնում։ Դա տոնական սեղանի, այդ թվում զատկական ընթրիքի զարդն է։ Այն կարեւոր է նաեւ հարսանիքի համար։ երիտասարդների գլխի վերեւում պահելով կուլիչը՝ ծնողները օրհնում են նրանց», - ասում է պարբերականը։