Տիբեթում Մինչժի քաղաքի մոտ 1800-2700 տարվա 13 հին գերեզմանոց են հայտնաբերել, հայտնում է «Սինհուան»։

Տիբեթի մշակութային հուշարձանների ինստիտուտից հայտնել են, որ գերեզմանները հայտնաբերվել են անցած տարվա վերջին՝ ճանապարհի շինարարության ժամանակ։

Երկու գերեզմանում հայտնաբերել են երկու ամբողջական կմախք, իսկ մյուսներում՝ մարդկային ոսկորներ։

Գիտնականները պատմել են, որ այդ մարդիկ հուղարկավորված են եղել հին ավանդույթով, որի համաձայն մարմնի քայքայումից հետո ոսկորները հանում են հողից ու նորից թաղում։

Գերեզմաններում գտել են նաեւ ութ կերամիկական իրեր, աղացաքար, նետերի երեք բրոնզե ծայրեր ու երկաթի մասեր։