Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը, պարզվում է, չի կարող իր օրը պատկերացնել առանց իր սիրելի շոկոլադե բիսկվիտի։ Նորին մեծությունն այնքան  է սիրում այդ աղանդերը, որ այն ուտում է ամեն օր, նույնիսկ երբ լքում է Բուքինհեմյան պալատը ու մեկնում օտար երկրներ։

Որտեղ էլ որ նա լինի, կա  երկու բան, որը նա անպայման իր հետ վերցնում է՝ շոկոլադե բիսկվիտն ու նրա հանրահայտ Launer սեւ պայուսակը, գրում է Mirror–ը։ Նախկին թագավորական խոհարար Դարեն Մաքգրեյդին 15 տարի թխել է այդ բիսկվիտը թագուհու համար։ Նրա խոսքով թագուհին միշտ պետք է վստահ լինի, որ կարող է ուտել իր սիրելի բիսկվիտը։ «Նա օրվա ընթացքում ուտում է փոքր կտորներով, իսկ օրվա վերջում նույնիսկ մի փշուր չի թողնում ամանի մեջ»,- ասում է նա։

Եղիսաբեթը այնքան հիացած է այդ բիսկվիտով, որ ճանապարհորդությունների ժամանակ նրան ուղեկցում է սու-շեֆը, որպեսզի նա վստահ լինի, որ կարող է վայելել իր սիրելի աղանդերը։