Իդլիբ գավառի վրա քիմիական հարձակման մասին առաջին հաղորդումները սկսել են ստացվել մարտի 4-ին՝ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ռազմամթերքի պահեստների վրա Սիրիայի ՌՕՈւ-ի առաջին հարվածից մի քանի ժամ առաջ: Այս մասին Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար  Վալիդ Մուալեմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Հան-Շայհունում տեղի ունեցածի մասին հայտարարությունը ստացվել է առավոտյան ժամը 6.00-ին, մինչդեռ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինապահեստի վրա Սիրիայի ՌՕՈւ-ի առաջին ավիահարվածը կատարվել է ժամը 11.30-ին, որում քիմիական նյութեր են եղել»,- ասել է նախարարը: