Չինաստանում Արեւմտյան Խան դինաստիայի ժամանակաշրջանի դամբարանի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են ժադեիտից պատրաստված թաղման դիմակ։ Դամբարանը գտնվում է Շենսի նահանգի տարածքում, հայտնում է «Սինհուան»։
Ամբողջ երկրի տարածքում առայսօր Արեւմտյան Խան տոհմի ժամանակաշրջանից պահպանված ընդամենը երեք նման դիմակ է հայտնաբերվել։
Հին Չինաստանում ընդունված է եղել հանգուցյալի դեմը ծածկել ժադեիտի թիթեղներով, որպեսզի հանգուցյալի հոգին չլքի մարմինը։
Հայտնաբերվել են նաեւ ժադեիտից պատրաստված այլ իրեր, որոնցով ծածկվում էին հանգուցյալի ոտքերն ու մարմինը։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 280 ժադեիտի թիթեղ, որոնցից 97-ը ծածկում էր հանգուցյալի դեմքը, 1-ը բերանի մեջ էր դրված, իսկ 182-ը ոտքերն էին ծածկում։ Գտածոների մեծ մասը կանաչ, դեղին ու սպիտակ են։




























